
Մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը․ Զելենսկի

Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք:
Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հայտարարել է Վլադիմիր Զելենսկին․
«Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլև առաջարկում է այդ քայլերը»։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը.
«Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը՝ կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում: Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը»։
Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, ողջ Եվրոպայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ։