
Թրամփը ժամանակավոր կասեցրել է մեքսիկական որոշ ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև ապրիլի 2-ը Մեքսիկային ազատել է ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա Ազատ առևտրի համաձայնագրով (USMCA) սահմանված ապրանքների մաքսատուրքերից:
Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է «Truth Social» սոցհարթակում։
«Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ զրույցից հետո ես համաձայնեցի, որ Մեքսիկան պարտավոր չի լինի մաքսատուրքեր վճարել այն բանի համար, որը նախատեսված է USMCA-ով: Այդ համաձայնագիրը գործում է մինչև ապրիլի 2-ը»,-մասնավորապես գրել է նա:
Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից գրեթե բոլոր ներմուծումների վրա, ինչպես նաև բարձրացրել է Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10-ից մինչև 20%: ։