Բաժիններ՝

Կանադան հետամուտ կլինի ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը

Կանադայի իշխանությունները մտադիր են հետամուտ լինել կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերի ամբողջական վերացմանը։

Այս մասին լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Մեր առաջնահերթությունն է շարունակել շատ ջանասիրաբար աշխատել այդ մաքսատուրքերը վերացնելու համար: Կանադայի և Միացյալ Նահանգների միջև մաքսատուրքեր չպետք է լինեն», – ասել է նա:

Միաժամանակ Թրյուդոն կոչ է արել իր հայրենակիցներին շարունակել կանադական ապրանքների գնումը, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։

Նա հավելել է, որ կշարունակեն վճռականորեն արձագանքել Վաշինգտոնի գործողությունների, որոնք սպառնում են Կանադայի տնտեսությանը։

«Կանադան կվերացնի պատասխան մաքսատուրքերը միայն այն բանից հետո, երբ նույնը անի Միացյալ Նահանգները»,- ասել է նա:

Փետրվարի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով ավելի բարձր մաքսատուրքեր են սահմանվում Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա։

Կանադան, ի պատասխան, նույնպես տուրքեր է սահմանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս