Բաժիններ՝

ՄԱԿ-ը 110 միլիոն դոլար է հատկացրել 10 երկրների օգնության համար

ՄԱԿ-ը 110 մլն դոլար է հատկացրել 10 երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Չադի և Սուդանի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը։

Ըստ կազմակերպության՝ նշված երկրները բախվում են ճգնաժամային իրավիճակների և չնայած իր կոչերին, միջազգային հանրությունից բավարար ֆինանսավորում չստանալու վտանգի տակ են հայտնվել:

«Համաշխարհային մարդասիրական ֆինանսավորման կտրուկ կրճատմամբ պայմանավորված՝ ՄԱԿ-ը 110 միլիոն դոլար է հատկացրել Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ ավելացնելու աշխարհի 10 ամենաթերի ֆինանսավորվող և մոռացված երկրներում, որոնք գտնվում են Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում», – նշել է կազմակերպությունը՝ հիշեցնելով, որ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ շտապ հումանիտար աջակցության կարիք ունի, սակայն այդ ֆինանսավորումն ամեն տարի նվազում է և չի բացառվում, որ այս տարի կհասնի ռեկորդային նվազագույնի:

Միջոցների մեկ երրորդը կուղղվի Սուդանին, որը, ինչպես նշվում է, բախվել է բռնության, տեղահանության ու սովի և հարևան Չադին, որտեղից շատ փախստականներ կան:

Ֆինանսական այդ միջոցները կուղղվեն նաև մարդասիրական կարիքներին Աֆղանստանում, Վենեսուելայում, Հոնդուրասում, Զամբիայում, Մավրիտանիայում, Նիգերում, Սոմալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև կլիմայական աղետներից տուժած մարդկանց աջակցության ծրագրերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս