Ամերիկացի լրագրողը Թրամփին կոչ է արել չեղարկել RT-ի և Sputnik-ի դեմ պատժամիջոցները

Ամերիկացի հետաքննող լրագրող Բեն Սվոնը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով չեղարկել RT-ի և Sputnik-ի դեմ կիրառած պատժամիջոցները։

Նախկինում Բեն Սվոնը ղեկավարում էր RT America-ն, վարում էր իր շոուները ալիքում և պատասխանատու էր լրատվական բովանդակության համար։ Սահմանափակումներ մտցնելու մասին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը նա անվանել է երկրի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտում:

Հեռուստահաղորդավարի խոսքով՝ պատժամիջոցների պատճառով լրագրողները կորցրեցին ոչ միայն իրենց աշխատանքը, այլև անաչառ ռեպորտաժներով ու հաղորդումներով ամբողջ աշխարհի ավելի քան 800 միլիոնանոց լսարանի հետ կիսվելու հնարավորությունը։ Նրա խնդրանքի տակ ստորագրել են մի շարք այլ լրագրողներ։

Սվոնն ավելի վաղ ասել էր, որ Բայդենի վարչակազմի կողմից RT-ի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկումը հիանալի ստուգում է Թրամփի համար։

ԱՄՆ Պետդեպը Բլինկենի ղեկավարությամբ պատժամիջոցներ սահմանեց RT-ի դեմ 2024 թվականի սեպտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31