2008թ. մարտի 1-ին Հայաստանը փրկվեց թուրքական կցորդի վերածելուց. քաղաքագետ

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանը փրկվեց թուրքական կցորդի վերածելուց։ Արցախին ևս 15 տարի է տրվել ապրելու: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«2008-ին տապալվածները դեռ հաշվեհարդար են տեսնում թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։

Մնում է միայն ստանալ այն հարցերի պատասխանները, թե ինչպես հնարավոր եղավ «քաղաքական երկխոսության» մեջ մտնել մարտի 1-ի ողբերգության հետևում կանգնած հանցագործների հետ, և ինչո՞ւ անհրաժեշտ եղավ օրինականացնել նրանց քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ դրանով իսկ «հնարավորության պատուհան» ապահովելով 2018 թվականի արյունալի արկածախնդրության համար»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս