 
                        Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի մրցաշարում
 
                                    Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մեքսիկայի WTA մրցաշարում:
«Merida Open»-ի կանանց մենախաղի մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրեչի հետ: 2 ժամ 19 րոպե ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց երեք սեթից հետո` 4:6, 6:3, 6:3 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        