Վրաստանն աջակցում է ԱՄՆ խաղաղության ծրագրին․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրին՝ հույս հայտնելով, որ այն շուտով կյանքի կկոչվի։

Նա նաև ընդգծել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Վրաստանն, ի պաշտպանություն Ուկրաինայի, միացել է «ավելի քան 600 փաստաթղթերի»։

«Այս երեք տարիների ընթացքում մենք միացել ենք ավելի քան 600 փաստաթղթերի, բանաձևերի որոնք դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան, պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,- հայտարարել է Կոբախիձեն։

Տեսանյութեր

Լրահոս