Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պայմանավորվել պաշտպանական բյուջեների 50%-ով կրճատման շուրջ

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ պայմանավորվել ռազմական ծախսերը 50 տոկոսով կրճատելու շուրջ. հետագայում դրան կարող է միանալ Պեկինը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Մենք կարող ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ: Մենք դեմ չենք, ինձ թվում է, որ դա լավ գաղափար է: ԱՄՆ-ն 50 տոկոսով կկրճատի (ռազմական ծախսերը): Մենք էլ կկրճատենք դրանք: Դե իսկ ՉԺՀ-ն հետո կմիանա, եթե ցանկանա», – ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան գաղափարը:

«Առաջարկը լավն է, մենք պատրաստ ենք այս հարցի շուրջ քննարկումների», – եզրափակել է Ռուսաստանի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728