
Ռեժիմն այնպես է անում, որ մարդիկ թքած ունենան քաղաքական գործընթացների վրա․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի գժվելիք էլ ասեմ:
Գերմանիայի այս արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 83.5%-ը:
Ինչքան Գերմանայի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, այնքան ընտրության մասնակիցների թիվը շատանում է: Սա գիտակից հանրության ցուցիչ է:
Համեմատության համար, Հայաստանում, վերջին մեծ՝ Երևանի ավագանու ընտրություններին, վերոնշյալ ցուցանիշը ընդամենը 28.4% էր: Ռեկորդային ցածր ցուցանիշ, երբ պետությունը աղետի մեջ և փլուզման եզրին է:
Ռեժիմն այնպես է անում, որ մարդիկ թքած ունենան քաղաքական գործընթացների վրա, ինչը նշանակում է թքած ունենալ սեփական ներկայի և ապագայի վրա»: