Բաժիններ՝

Բուլղարիան չի պլանավորում զինվորականներ ուղարկել Ուկրաինա

Բուլղարիայի կառավարությունը չի պլանավորում իր զինվորականներին Ուկրաինա ուղարկել խաղաղապահ առաքելության շրջանակներում: Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Ատանաս Զապրյանովը։

«Բուլղարիայում չեն պլանավորում զինվորականներ ուղարկել, և ոչ ոք չի խնդրել երկրի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը», – Զապրյանովի խոսքը մեջբերում է EFE գործակալությունը։

Ավելի վաղ բազմաթիվ լրատվամիջոցներ գրել էին քննարկումների մասին, որոնց համաձայն՝ Ուկրաինայում զինադադարի համաձայնագրի կնքումից հետո, հնարավոր է, եվրոպացի խաղաղապահներ ուղարկվեն երկիր՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ հաշտության համաձայնագրի կատարումն ապահովելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728