Բաժիններ՝

Սիրիայի Իդլիբի շրջանում պայթյունից 3 մարդ է զոհվել

Սիրիայի Իդլիբի շրջանի Ալ-Նայրաբ քաղաքի տներից մեկում հուժկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ (տղամարդ, կին և երեխա), մեկ աղջիկ վիրավորվել է։ Զոհերը և վիրավորը բոլորը նույն ընտանիքից են։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ 

Պայթյունը տեղի է ունեցել պատերազմի ընթացքում չպայթած ականների պայթելու հետևանքով։Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով առաջացած մեծ ավերածությունների ֆոնին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Պայթյունի առնչությամբ Arabic RT-ն նշում է, որ Handicap International ընկերությունը հայտարարել է, որ մոտ 15 միլիոն սիրիացիներ կամ բնակչության երկու երրորդը վտանգի տակ է Սիրիայով մեկ սփռված չպայթած զինամթերքի պատճառով, որոնց թիվը գնահատվում է 100 000-ից մինչև 300 000:

Կազմակերպությունը տեղեկացրել է չպայթած զինամթերքի հետ կապված միջադեպերի կտրուկ աճի մասին՝ նշելով, որ 2025 թվականի հունվարին և փետրվարին գրանցվել է 136 միջադեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս