
Ապագան իբրև թե գալիս է, բայց Փաշինյանի այս «գաղափարներով»՝ այն կործանված է. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը գրում է. «Ապագան իբրև թե գալիս է, բայց Փաշինյանի այս «գաղափարներով»՝ այն կործանված է:
Մենք տեսնում ենք մի պետություն, որտեղ երիտասարդները չեն տեսնում հեռանկար, որտեղ կրթությունը դարձել է անպիտան, իսկ նորմալ աշխատաշուկան փակ է:
Սա է՞ ձեր ապագան: Փաշինյանն ասում է՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը»… Բայց նա այդ համաժողովրդական «ընտանիքը» քայքայել և պառակտել է ամեն օր: Արդարության բացակայությունը, տնտեսական անկումը, կոռուպցիան, անտարբերությունն ու ապազգային քաղաքականությունը ոչնչացնում են մեր պետականությունը:
Վերադարձրեք այն ինչ ունեինք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ հետո նոր խոսեք ապագայի մասին»։