Բաժիններ՝

Շրի Լանկայում վեց փիղ է անկել ուղևորատար գնացքին բախվելու հետևանքով

Շրի Լանկայում՝ մայրաքաղաք Կոլոմբոյի արևելքում գտնվող Հաբարանա քաղաքում, ուղևորատար գնացքը վայրի բնության արգելոցի մոտ փղերի երամակին հարվածելուց հետո դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Թեև ուղևորներից ոչ ոք չի վնասվել, սակայն  վթարի հետևանքով վեց փիղ է անկել։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու վիրավոր փիղ բուժում է ստանում՝ նշելով, որ դա վայրի կենդանիների հետ կապված ամենասարսափելի վթարն է, որ տեղի է ունեցել երկրում։

Շրի Լանկայում նմանատիպ դեպքերը հազվադեպ չեն․ մարդկանց և փղերի բախման հետևանքով զոհերի ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում։ Նախորդ տարի նման բախումների հետևանքով աշխարհում զոհվել է ավելի քան 170 մարդ և անկել մոտ 500 փիղ:

Փղերը, որոնց բնական միջավայրերը տուժում են անտառահատումների և ռեսուրսների կրճատման հետևանքով, ավելի ու ավելի են մոտեցել մարդկային գործունեության վայրերին: Շրի Լանկայի լրատվամիջոցների տվյալներով՝ տարեկան գնացքների հետ բախման հետևանքով սպանվում է մոտ 20 փիղ։

Շրի Լանկայում մոտ 7000 վայրի փիղ կա. կենդանիները մեծ հարգանք են վայելում բուդդայականների կողմից, և պաշտպանված են օրենքով: Փղին սպանելը հանցագործություն է, որը պատժվում է ազատազրկմամբ կամ տուգանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս