Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն կրկին առաջին հորիզոնականում է

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ռայո Վալեկանոյին»՝ ընդհատելով մադրիդյան ակումբի 6 խաղից բաղկացած անպարտելիության շարքը (1:0):

Հանդիպման միակ և հաղթական գոլը 28-րդ րոպեից հեղինակեց կատալոնացիների լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ անվրեպ իրանցնելով 11 մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» վաստակած միավորների քանակը հասցրեց 51-ի՝ հավասարվելով առաջատար Մադրիդի «Ռեալին»։ «Ռայո Վալեկանոն» 35 միավորով շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728