Բաժիններ՝

Yandex-ը նախատեսում է 400 մլն դոլարի ներդրում անել Թուրքիայում

Ռուսական «Yandex» տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարում 400 մլն դոլար ներդնել Թուրքիայում՝ հատուկ ծառայություններ մատուցելու ծրագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գնահատելով Թուրքիայում արհեստական ​​բանականության ոլորտի ներդրումային ծրագրերը և ընթացքը՝ «Yandex Search Turkey»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոպովսկին նշել է.

«Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիայի թվային շուկայի դինամիկ զարգացմանը և հպարտ ենք, որ այս գործընթացի մի մասն ենք: Նպատակ ունենք բովանդակալից համագործակցություն հաստատել Թուրքիայի տեխնոլոգիական համայնքի, տարբեր կազմակերպությունների և հատկապես կրթական հաստատությունների հետ»:

Առաջին փուլում ընկերությունն աջակցություն կտրամադրի տեղական բիզնեսին «Yandex Ads» լուծումների և «Yandex Türkiye Startup» ծրագրի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս