ԵՄ ընդլայնման հարցերով տնօրինությունը կաջակցի Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին

2025 թվականի փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինությունը, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու պոտենցիալ հավակնորդ երկրների հետ անդամակցության բանակցությունների համար:

Եվրահանձնաժողովից հայտնում են, որ գլխավոր տնօրինությունը կզբաղվի գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության ծավալների ընդլայնմամբ։

Գլխավոր տնօրինության ստեղծման մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024 թվականի սեպտեմբերին՝ հանձնակատարների կոլեգիայի շնորհանդեսի ժամանակ: Հանձնաժողովի պաշտոնական որոշումն ընդունվել է մանդատի գործողության սկզբում՝ 2024 թվականի դեկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728