Սրանից ուժեղ պետականամետ մտածողություն դեռ չի հանդիպել ինձ. թե բա մեր հայրենակից Գարո Փայլանը, վայ-վայ-վայ… Հարություն Մնացականյան

Գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեսեք պետական մտածողությունը որն է, պետականանամետ քաղաքացի լինելը որն է։

Իր ազգակիցներին համոզում է , որ 95% Ռուսաստանից ցորեն գնելը լավ չէ , պետք է 40%-ը գնել իր պետությունից , ով կրկին այդ ցորենը գնում է ՌԴ-ից։ Ճիշտ է, մենք պիտի Ռուսաստանի հետ բախվենք , որ ռուսական ցորենը Թուրքիայից գնենք, սրանից ուժեղ պետականամետ մտածողություն դեռ չի հանդիպել ինձ։ Թե բա մեր հայրենակից Գարո Փայլանը , վայ-վայ-վայ…

Բա որ սկզբում էլ անամոթաբար ասում է Թուրքիայի կառավարության մեջ չկա մարդ, ով դեմ է սահմանի բացմանը։ Երևի միակողմանի մենք էինք իննսունականներից մինչև հիմա փակել ու արգելել մուտքը։ Ես որ ասում եմ տգիտությունից բացի մեզ մոտ մեկ էլ անամոթությունը սահման չունի , չեք հավատում»։

Տեսանյութեր

Լրահոս