Կոտայքի մարզում 1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
Հունվարի 28-ին՝ Ժամը 12։55-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքը ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու արդյունքում:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: