Նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

Միացյալ Նահանգների նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքով, տեղեկացնում է BBC-ն։

Ըստ ամերիկյան դաշնային դատախազների մեղադրանքի՝ նախկին սենատորը այլ կառավարություններին աջակցելու դիմաց ստացել է խոշոր նվերներ, ոսկի, կանխիկ փող և «Մերսեդես»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դատավճռից առաջ նախկին սենատորն արտասվել է ու ասել․ «Ես կորցրի այն ամենն, ինչ թանկ էր ինձ համար, ընտանիքիցս բացի»։

Բոբ Մենենդեսը հայամետ քաղաքական գործչի համբավ ունի, նրա հայազգի կինը՝ Նադին Մենենդեսը, նույնպես մեղադրյալ է ամուսնու գործարքներին մասնակցելու համար։ Կնոջ դատավարությունը նշանակված է մարտին։ Մենենդես ամուսինները մեղադրանքը չեն ընդունել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031