Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները: 5325 ընտրական տեղամասերն աշխատելու են ժամը 8:00-ից մինչև 20:00-ն: Արտերկրում քվեարկություն նախատեսված չէ։ Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, այդ թվում ՝ հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մյուս թեկնածուներն են՝ Օլեգ Գայդուկևիչը (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Աննա Կանոպացկայան (գործարար, անկուսակցական), Սերգեյ Սիրանկովը (Բելառուսի կոմունիստական կուսակցություն), Ալեքսանդր Խիժնյակը (Աշխատանքի ու արդարության հանրապետական կուսակցություն)։

Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, կհայտարարվի ընտրությունների երկրորդ փուլ։

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Նա պետք է լինի 40 տարեկանից բարձր երկրի քաղաքացի, առնվազն 20 տարի բնակվի հանրապետությունում, չունենա այլ երկրի քաղաքացիություն/կացության կարգավիճակ և դատվածություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031