
Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«2025 թվականի հունվարի 18-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- ասաց նա։
Հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն։
Քննչական կոմիտեից հայտնեցին` քրեական վարույթ նախաձեռնելու համար պարտադիր չէ, որ տվյալ անձը տեղյակ լինի. ստացել են հաղորդում, համապատասխան ընթացք են տվել։