Բաժիններ՝

Արագածոտնում էլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուց

Այսօր՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, Ժամը 15:00-ի սահմաններում էլեկտրական «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել հին ճանապարհահատվածում:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031