
Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և արտգործնախարար Պետեր Սիյարտոյի՝ Բելգրադ կատարած այցի ընթացքում նախատեսվում է քննարկել էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքային նախագծերը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Բելգրադի սեփական թղթակցին։Նշվում է, որ Հունգարիայի վարչապետն ու արտգործնախարարը Բելգրադ են ժամանել հունվարի 18-ին։
«Միշտ պատիվ և հաճույք է Բելգրադում հյուրընկալել մեր հունգարացի ընկերներ Վիկտոր Օրբանին և Պետեր Սիյարտոյին»,-նշել է Սերբիայի նախագահը:
Սերբիայի նախագահի փոխանցմամբ՝ տեղի ունենալիք հանդիպումներում նախատեսվում է քննարկել ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ամրապնդումը՝ նոր մարտահրավերներին լուծումներ գտնելու, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և էներգետիկ անվտանգության հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար։