Ալկարասը հաղթահարել է Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլի արգելքը
Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը 3 ժամ մրցախաղից հետո հաղթահարել է Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանի արգելքը:
Australian open-ի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարլոս Ալկարասը մրցել է Պորտուգալիայից աշխարհի 33-րդ ռակետ Նունու Բորժեշի հետ: Մոտ 3 ժամ և 4 սեթ ձգված մրցախաղում իսպանացին հաղթել է 6:2, 6:4, 7:6, 6:2 հաշվով:
Ալկարասը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջան: Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):