
Նոր մանրամասներ՝ Գավառում ոսկու խանութից գողության մասին. 58-ամյա տղամարդը խոստովանել է

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել հունվարի 13-ին Գավառ քաղաքի ոսկյա զարդերի խանութից կատարված գողության մասին։
Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն էր տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։
Բաժնում նա հայտնել էր, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, 58-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 35 կտոր ոսկյա զարդ: