Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ ընդհանրապես անհաղորդ է ներհայաստանյան անցուդարձին եւ, որպես կանոն, ծպտուն չի հանում կարեւորագույն իրադարձությունների մասին, կա՛մ էլ, ինչպես հայտնի ասույթն է ասում, լավ պահերը մի քանի անգամ է կրկնում։

Երեկ նախագահական նստավայրում ընդունելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը:

Սա՝ այն դեպքում, երբ նախագահը հունվարի 12-ին՝ Դատական իշխանության օրվա հանդիսավոր միջոցառմանն անձամբ մասնակցել է ու հանդես եկել ելույթով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031