
Ջալալ Հարությունյանին դատարանը մեղավոր է ճանաչել

168.am-ը գրել էր, որ Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը, որին գեներալը ներկա է եղել, և որ նրա պաշտպանական թիմը հանդես է եկել եզրափակիչ ելույթով:Մենք նաև հայտնել ենք, որ դատական նիստն ընթացել է բաց և դռնփակ:
Քիչ առաջ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը 168.am-ին հայտնեց, որ Սյունիքի մարզի դատարանի դատավոր Գ. Աբելյանի վերդիկտով Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել:
«Մեկնաբանել չենք կարող, քանի որ ակտը չենք ստացել»,-նշեց նա՝ իհարկե, անհամաձայնություն հայտնելով դատարանի կայացրած վերդիկտի հետ կապված:
Հիշեցնենք, որ սկզբում Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջինը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարվածի հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Դեռ 2023 թվականի աշնանը հակահարձակման դրվագով ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, և քրեական գործը դատարան էր մտել միայն «Ցորի» զորամասի՝ Դ-20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով: