
Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել. «Իրավունք»

«Իրավունք»-ի տեղեկություններով՝ արեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել՝ միմյանց դեմ: Ոչ մի անձնական խնդիր, պարզապես, ֆինանսավորումն է կրճատվել: Արեւմտամետ քաղաքական ուժերին, ՀԿ-ներին ու գործիչներին արդեն իսկ ակնարկվել է, որ «լավ ապրելու օրերն այլեւս անցյալում են»:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհներով եւ եվրոպական տարբեր խողովակներով սնվողները ստիպված են լինելու ձգել գոտիները, քանի որ ֆինանսավորումը կրճատվելու է առնվազն 50-75 տոկոսով:
Ուստի՝արեւմտամետների օրակարգում թիվ մեկ օրակարգային խնդիր է դարձել կռիվ տալ՝ հանուն լափամանի եւ ապացուցել, թե ինքն է ամենակարեւոր ֆիգուրն այս դաշտում:
Այնպես որ, առաջիկայում ավելի ինտենսիվ ականատես կլինենք, թե ինչպես են իրար թքում ու մրում արեւմտամետները, թեպետ ոմանք էլ գոյատեւելու այլ ուղիներ են փնտրում, օրինակ`« յոլա գնալ» Նիկոլ Փաշինյանի գրպանում»: