Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշումով Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արթուր Արտուշի Նահապետյանի
կենսագրությունը

Ծնվել է 1990թ. սեպտեմբերի 07-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ.` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր,
III-VI.2023թթ.` Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր,
2020-2023թթ.` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ,
2019-2020թթ.` ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ,
2018-2019թթ.` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ,
2017-2018թթ.` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս,
2015-2018թթ.` Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ,
2011-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

Կրթություն
2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2015թ-ին նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ
Պարգևատրվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Տեսանյութեր

Լրահոս