![](/banners/BeFunky-design.jpg)
Այրվել է չշահագործվող սրճարան
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/imgonline-com-ua-Resize-L069FFbOhGaoKw.jpg)
Հունվարի 8-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։