Կառավարությունը ներկայացրել է ՀՀ ժողովրդագրական վիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարnւթյան գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծ։

Նախագիծը միտված է սահմանելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարական նպատակների իրականացման կոնկրետ գործողությունները։ Այն բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված ժողովրդագրական ռազմավարությունից։

Ծրագրի միջոցով նախատեսվում է ստեղծել բարեկեցիկ միջավայր՝ նպաստելով ընտանիքի զարգացմանը, նվազեցնել մահվան ռիսկի գործոնները և խթանել առողջ կենսակերպ, ապահովել ակտիվ և արժանապատիվ ծերություն, նվազեցնել էմիգրացիան և խթանել բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի պահպանումն ու ներգրավումը։

Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի նպատակներին և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ծրագրի ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղություններին։

Տեսանյութեր

Լրահոս