Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է Իսրայելին զենք մատակարարելու վերաբերյալ հնարավոր գործարքի մասին

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին ոչ պաշտոնապես ծանուցել է Իսրայելին 8 մլրդ դոլարի սպառազինության և զինամթերքի հնարավոր մատակարարումների մասին։ Այդ մասին, հիմնվելով իր աղբյուրներից ստացած տեղեկությանը, հայտնել է Axios կայքը։

Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկի հավաստմամբ՝ Պետդեպում հստակեցրել են, որ գործարքը միտված է աջակցելու Իսրայելի երկարաժամկետ անվտանգությանը՝ կարևոր զինամթերքի պաշարների և հակաօդային պաշտպանության հնարավորությունների համալրման միջոցով։ Հնարավոր համաձայնագիրը դեռ պետք է արժանանա Ներկայացուցիչների պալատի և Սենատի՝ արտաքին գործերի կոմիտեների հավանությանը։

ԱՄՆ կառավարությունը մտադիր է Իսրայելին մատակարարել օդային սպառնալիքներից պաշտպանվելու համար նախատեսված՝ կործանիչներից արձակվող «օդ-օդ» դասի AIM-120C-8 AMRAAM հրթիռներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, 155 միլիմետրանոց հրետանային արկեր, հարվածային ուղղաթիռների համար նախատեսված Hellfire AGM-114 հրթիռներ, փոքր տրամաչափի ռումբեր և այլ զենքեր:

Axios-ի աղբյուրները նշել են, որ խոսքը երկարաժամկետ համաձայնագրի մասին է։ Սպառազինության մեծ մասը հատկացվելու է մեկ կամ մի քանի տարվա ընթացքում, սակայն որոշ զինամթերքներ կարող են վերցվել ԱՄՆ-ի ներկայիս պաշարներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս