Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին @ArmeniaSputnik ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ABC media-ն զրուցել է գեներալի տիկնոջ՝ Համեստ Երիցյանի հետ։ Ըստ նրա, քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։ Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.

«Ես չեմ հասկանում, ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Միգուցե, որ չի զոհվել, դրա համար են մեղադրում»։

Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանի խոսքով, ամեն ինչ տանում են դեպի կալանքի ու ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031