Ես ՌԴ դեսպանին հետաքրքիր հարցադրումով նամակ եմ գրել. Նարեկ Մալյան
Նարեկ Մալյանը նամակ է գրել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին.
Հարգելի պարոն դեսպան, վերջերս հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Ջորջ Սորոսից և ով 2018 թվականի հեղափոխությունից հետո այցելում էր Արսեն Խառատյանի տուն, ծրար փոխանցում նրան, պաշտոն խնդրում նրանից:
Ցավով եմ նշում, բայց այդ մարդուն՝ Անդրանիկ Թևանյանին ռուսական որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել որպես ընդդիմադիր, հաշվի չառնելով, որ վերջինս զրոյական աջակցություն ունի հանրության շրջանում և նրա քաղաքական կարիերայի պիկը եղել է և կմնա Երևանի ավագանու ընտրություններում խայտառակ պարտությունը:
Հանրության շրջանում Անդրանիկի աֆիլյացիան ՌԴ դեսպանատան հետ վնասում է հայ-ռուսական բարեկամության իրական ոգուն և առաջացնում է առնվազն տարակուսանք:
Հուսով եմ հետագայում կբացառվեն ՌԴ դեսպապատան կողմից սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները: Սորոսից վարձատրվող մարդիկ չեն ունենում հայրենիք, չեն կարող ունենալ սկզբունքներ:
Հարգանքներով Նարեկ Մալյան՝ ՎԵՏՕ հակասորոսական շարժման ղեկավար»: