Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա մի կին և հայտնել, որ այս տարվա օգոստոսին Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Դ․ Ս․-ն Գայի պողոտա թիվ 19 հասցեի հետնամասում գտնվող այգու կիսաքանդ շինության ներսում սեռական հարաբերություն է ունեցել իր 13-ամյա դստեր հետ, որի մասին ինքը իմացել է երկու օր առաջ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և ՆորՆորք վարչական շրջանների քննչական բաժին։