Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի ընթացքում հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելի հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում չդադարեն։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023 թվականին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Իր հերթին Vesti.kg պարբերականը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ մահացել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Թռիչքը եղել է ուսումնավարժական:
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։
2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացումը, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանի կողմից արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ:
Առաքելության առջև դրված է տեղում իրավիճակը վերահսկելու և դրա մասին զեկուցելու առաջադրանք։
ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։
Անճարությունից էլ չգիտեն՝ ինչ անել։ Էլ չգիտեն՝ ում հանձնարարեն, որ Աշոտյանի բանտարկությանը «իրավական տեսք» տան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը: Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը: Առայժմ, սակայն, […]
Հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Երկու օր առաջ լուրեր տարածվեցին, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը, որը եկած է եղել անաշխատունակության տեղեկանք ստանալու:
Արարատ Գրիգորյանի փոխարեն դեկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքաելյանը (անձնագրով Միքաելյան է)։
Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար։
«Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։
Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման:
Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը:
2023 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական Milli TV յութուբյան ալիքում տեղադրվեց մի տեսանյութ, որը նկարահանվել է օկուպացված Արցախի Հաթերք գյուղի՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում և նրան հարակից տարածքում: Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ուկրաինան «ձախողեց իր հակահարձակումը», իսկ եթե երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, «ուկրաինական պետականությունը կարող է անդառնալի հարված կրել»։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում փորձագետները նշել են 2024 թվականին գլոբալ ռիսկերը:
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն ՊՈԱԿ-ի ընդհանուր ժողովը արձանագությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է՝ Թատրոնը անվստահություն է հայտնում նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին: Արձանագրությունը ներկայացնում ենք ստորև․
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է զալում» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Թալինի ավագանու «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանը անդրադարձել է ԱԺ նոր նախագծին, որով առաջարկվում է քրեական պատասխանատվությունից ազատել բանակում չծառայածներին․
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում կոշտ քննադատության է արժանացրել հավաքական Արևմուտքին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունվարի 16-ին Դովոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: «Ես ձեզ իրական տեղեկություն կհայտնեմ, Ռուսաստանը չի հասնի իր ռազմավարական նպատակներին..», նշել է ֆոն դեր Լայենը:
Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:
Գազայի 2,3 միլիոն բնակիչներից 378,000-ը գտնվում են սովի հինգերորդ փուլի կամ աղետալի մակարդակի վրա: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):