Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին
2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը:
Որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը:
Հիշեցնենք, որ հայցը դատարան էր ներկայացրել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին: Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ աճուրդն իրականացվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ աճուրդում հաղթող է ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը: