Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայի նոր իշխանություններին կօգնի 300,000 հոգանոց կանոնավոր բանակ ստեղծել. լրատվամիջոց

Թուրքիան կաջակցի Սիրիայի նոր իշխանություններին 300,000-անոց կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Դրա կազմավորմանը կմասնակցեն թուրք ռազմական խորհրդատուներ և մասնագետներ. այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Turkiye թերթին հղումով։

«Մեր նպատակն է 1-1,5 տարվա ընթացքում ստեղծել 300,000-անոց բանակ. երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը և իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում», – ասել է Սիրիայի նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը:

Նրա խոսքով, սկզբնական փուլում կձևավորվի 70,000-80,000-անոց զինված ուժերի ողնաշարը, և ամենակարճ ժամկետում թիվը կհասնի 150,000-200,000-ի։

«Ստեղծվող բանակում ներառվելու են «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման շուրջ 40,000 անդամներ Իդլիբից, 50,000 մարդ՝ Սիրիական ազատ բանակից, ինչպես նաև ռազմական և հետախուզական սպաներ, որոնք ներգրավված չեն Ասադի ռեժիմի հանցագործություններին: Թուրքիայի ռազմական աջակցությունն այս հարթակում բացառիկ նշանակություն ունի»,- նշել է Օսմանը։

Ըստ Turkiye-ի՝ թուրքական ռազմական կոնտինգենտը տեղակայվելու է Սիրիայի հինգ կենսական կետերում։

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, նախագահ Բաշար ալ Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ Բաշիրը, որը ղեկավարում էր այսպես կոչված «Փրկության կառավարությունը» Իդլիբ նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին: Անցումային կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս