Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 21-ի ժամը 19.25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՊԾ կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Բուրաստան գյուղի հատվածում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, որը մահացել է, իսկ վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի:

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի 28-ամյա վարորդը: Նա դեկտեմբերի 22-ին, ժամը 1.25-ին, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, վրաերթ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս