Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո թատրոնի բալետային խումբը հյուրախաղերով մեկնել է Իտալիա՝ «Մարդուկ-ջարդուկի» հայկական տարբերակը ներկայացնելու եվրոպացի հանդիսատեսին։
Բալետային խումբը հանդես են գալու 7 ներկայացմամբ։
«Այն ներկայացումը, որը մեզ մոտ է գնում, ոչ մի այլ թատրոնում չի գնում»,- ասել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը։
Օպերայի և թատրոնի թատրոնի էջից տեղեկանում ենք, որ բալետային խումբն արդեն ելույթներ ունեցել է Ջենովայում ՝ Կառլո Ֆելիչեի թատրոնում։ Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան։
Մեր արտիստների մասնակցությամբ ներկայացումների բոլոր տոմսերը վաճառվում են: Հայ արտիստների ելույթներն ընդունվում են բուռն ու ջերմ ծափահարություններով։
Ջենովայից բալետային խումբն ուղևորվել է Վիչենցա։