
«Բարսելոնա»-ն արժանի չէր այս պարտություններին, բայց այսպիսին է ֆուտբոլը. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի խաղում «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակը (2:1), գրում է Armsport-ը:
«Մեր խաղացողները պատրաստ են պայքարելու: Մեր ամենամեծ ուժը միասնությունն է։ Թիմը դա ապացուցում է գործնականում։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները լավ ընդգրկվեցին խաղում: Սա հենց այն է, ինչ մենք՝ որպես մարզիչներ, ցանկանում ենք։ Մենք ցանկանում ենք, որ բոլորը լինեն նույն կողմում: «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի նման հրեշների հետ պայքարելու մեր ձևն այն է, որ ամբողջ թիմը պետք է մարզավիճակում լինի:
Չեմ կասկածում, որ «Բարսելոնա»-ն արժանի չէր պարտվելու բոլոր այս խաղերում։ Նա շատ հնարավորություններ ուներ «Լեգանես»-ի և «Լաս Պալմաս»-ի դեմ խաղերում, բայց այսպիսին է ֆուտբոլը: Երբ գնդակը չի հայտնվում դարպասում, խնդիրներ են սկսվում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։