
Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղացողն արժանացել է MVP կոչմանն ուրուգվայական թիմի խաղում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր ելույթներն ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում»:
«Եբրայիկա Մաքքաբիի» հետ խաղում Մկրտչյանը դարձել է խաղի ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել է 29 միավոր, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Հանդիպումն ավարտվել է 113:85 ՝ հօգուտ «Բիգուայի»: