Բաժիններ՝

«Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160.000 դրամ. Մեսրոպ Մեսրոպյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160.000 դրամ

Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես գիտեք, «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։

Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։

Այսօր արդեն ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը հաջորդ 2025 թվականի համար։

Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս