Բաժիններ՝

53-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է 2 կգ-ից ավելի թմրանյութ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 13-ին ստացված տեղեկությունը Հայկավան գյուղի 53-ամյա բնակչի մասին էր։

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունն օպերատիվորեն ստուգվել է։ Թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նույն օրը տղամարդը տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկության իսկությունը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կասկածյալի տան զննությամբ հայտնաբերվել է 28 փաթեթ, ընդհանուր՝ 2 կգ 41 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս