Բաժիններ՝

Սիրիայում պետք է լինի սոցիալական պայմանագիր պետության եւ համայնքների միջեւ. աշ-Շարաա

Դամասկոսում իշխանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ աշ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով երկուշաբթի հանդիպել է դրուզների համայնքի պատվիրակության հետ, որի ընթացքում նա քննարկել է երկրի գալիք վերափոխումները։

«Սիրիան պետք է միասնական մնա։ Պետության եւ բոլոր համայնքների միջեւ պետք է սոցիալական պայմանագիր լինի սոցիալական արդարության ապահովման համար»,- նրա խոսքերը մեջբերել է Suria հեռուստաալիքը։

«Մենք մոտենում ենք հարցերի լուծմանը՝ օգտագործելով ինստիտուցիոնալ եւ իրավական տրամաբանությունը։ Եվ մենք ձգտում ենք հասնել լավագույնին սիրիացի ժողովրդի համար։ Պետք է, որ մենք ունենաք պետական, այլ ոչ թե ընդդիմության մտածողություն»,- ավելացրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031