
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաքում հութիների համակարգման կենտրոնին

Միացյալ Նահանգները կետային ավիահարված է հասցրել Սանայում Եմենի հութի խռովարարների կառավարման և վերահսկման գլխավոր կենտրոնին: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական ցանցում:
«Թիրախավորված օբյեկտը հութիների գործողությունների համակարգման կենտրոնն էր, ինչպիսիք օրինակ՝ հարձակումներն են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի և առևտրային նավերի վրա Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում», – ասվում է հայտարարության մեջ:ԱՄՆ զինվորականները նշել են, որ այդ հարվածը ցույց է տալիս CENTCOM-ի հանձնառությունը՝ «պաշտպանելու ԱՄՆ-ի և կոալիցիայի անձնակազմին, տարածաշրջանային գործընկերներին և միջազգային նավագնացությունը»:
Եմենում լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի թղթակիցն իր հերթին հայտնել է, որ «հզոր պայթյուն է տեղի ունեցել մայրաքաղաք Սանայում»։