
Դամասկոսում Իրանի դեսպանատունը շուտով կվերսկսի աշխատանքը

Դամասկոսում Իրանի դեսպանատունը շուտով կվերսկսի իր աշխատանքը, հայտնել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Ակբարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մենք ծրագրում ենք անմիջապես վերսկսել դեսպանատան աշխատանքը։ Բացի այդ, նրանք մեզ հավաստիացրել են իրենց պատրաստակամության մասին և երաշխավորել դեսպանատան անվտանգությունը», – ասել է Ակբարին։
Նա հավելել է, որ դեսպանատան աշխատակիցները 2-3 օրով տեղափոխվել են Բեյրութ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ Ակբարիի՝ նախքան «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման՝ Իսրայել հասնելն անհայտ անձինք ավարի են ենթարկել Դամասկոսը, այդ թվում՝ Իրանի դեսպանատունը։
Ըստ Սիրիայում Իրանի դեսպանի՝ դեսպանատանը ոչ մի դոլար չի եղել, և ոչ մի իրանցի չի վնասվել։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դամասկոսում Իրանի դեսպանատնից գողացել են 42 միլիոն դոլարին համարժեք կանխիկ գումար, երբ անձնակազմը հեռացել է այնտեղից։ Իրանը հերքել է այս տեղեկությունները։
Օրերս Դամասկոսում իր դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Թուրքիան՝ 12 տարվա ընդմիջումից հետո։