
Մոսկվայում Սիրիայի դեսպանատան վրա բարձրացրել են ընդդիմության դրոշը

Մոսկվայում Սիրիայի դեսպանատան շենքի վրա բարձրացվել է սիրիական ընդդիմության դրոշը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ավելի վաղ դիվանագիտական առաքելության շենքի վրայից հանվել էր Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը՝ երկրում ընդդիմության իշխանության գալուց հետո։
Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։
ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և որ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել՝ հումանիտար նկատառումներից ելնելով։