Ամեն ինչ եղել է դատական թույլտվությունների շրջանակներում՝ Աղազարյանի մեսինջերը չենք կարդացել

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսի հետ կապված դեպքով որևէ օրենք չի խախտվել։

«Ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում, որևէ մեկի իրավունքը չի խախտվել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ չի քննարկվել Աղազարյանի «մեսենջերի» պարունակությունը, մարդու անձնական կյանքը։

«Քննարկվել է տեղի ունեցած արտահոսքերի գործընթացը, քննարկվել է բարոյական նորմերի կոպտագույն խախտման ու դրանով պայմանավորված նաև պետական անվտանգությանը վերաբերող հարց, այսքանը», – ասաց նա։

ՔՊ խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ տրամաբանությունը, որ բացել ու կարդացել են Աղազարյանի նամակները՝ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031